Բացել լրահոսը Փակել լրահոսը
617916793_1185485833764764_5273866983807954236_n
A A
Պաշտոնական

Ինչպես պահպանել առողջությունը ձմռանը

Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման Ազգային Կենտրոնից հայտնում են․

Ձմռանը մեր մարմինն ավելի շատ է պահանջում էներգիա և վիտամիններ, հատկապես, երբ ավելի քիչ ենք շարժվում և հաճախ փակ տարածքներում ենք լինում։
 
Առողջ սննդակարգի ապահովումը կարող է նպաստել ոչ վարակիչ հիվանդությունների (շաքարային դիաբետ, սրտանոթային հիվանդություններ, ճարպակալում) կանխարգելմանը․
🔹 Բազմազան սնունդ – ներառեք հատիկավորներ, բանջարեղեն և մրգեր։
🔹 Սպիտակուցներ և առողջ ճարպեր – հավ, ձուկ, լոբի, ընկույզ, ձիթայուղ՝ ուժեղ իմունիտետ և սրտի առողջություն պահպանելու համար։
🔹 Վիտամին C և D – կիտրոն, նուռ, ձուկ՝ պաշտպանում են իմունիտետը և խթանում օրգանիզմի բնական պաշտպանությունը։
🔹 Բավարար ջուր – օրգանիզմի չջրազրկումը կարևոր է բոլոր կենսաբանական գործընթացների համար։ Քանի որ ձմռանն ավելի քիչ ենք ջուր խմում, կարող ենք օգտագործել տաք (առաց շաքարի) հեղուկներ՝ ապահովելով հիդրատացիա և տաքացում:
🔹 Փոքր, հաճախակի սննդընդունում – օրգանիզմը ստանում է էներգիա և խուսափում ճարպակալումից։