Բացել լրահոսը Փակել լրահոսը
49d4148a-15bc-41db-87bb-70d31b4c0111
A A
Պաշտոնական

Հրդեհ Իսակովի պողոտայում

Հունվարի 23-ին, ժամը 22:15-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Իսակովի պողոտայի տներից մեկի տանիքում։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից չորս մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Իսակովի պողոտայում գտնվող կահույքի պարագաների խանութի 2-րդ հարկում՝ պահեստային հատվածում (ընդհանուր 200 քմ):

Հրդեհը մեկուսացվել է ժամը 23:55-ին, մարվել՝ հունվարի 24-ին, ժամը 00:28-ին: Այրվել են արկղերով պահեստավորած կահույքի պարագաներ (մոտ 150 քմ):