ԱՄՆ փոխնախագահ Վենսը կայցելի Հայաստան
Աջակցիր «Ա1+»-ինԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը սոցիալական մեդիայում հայտնել է, որ փետրվարին փոխնախագահ Վենսը կայցելի Հայաստան և Ադրբեջան։
«Ես ուզում եմ շնորհակալություն հայտնել Ադրբեջանի նախագահ Ալիևին և Հայաստանի վարչապետ Փաշինյանին՝ անցյալ օգոստոսին մեր կողմից ստորագրված խաղաղության համաձայնագիրը պահպանելու համար։ Սա տհաճ պատերազմ էր՝ 8 պատերազմներից մեկը, որը ես ավարտել եմ, բայց հիմա մենք ունենք բարգավաճում և խաղաղություն։
Փետրվարին փոխնախագահ Վենսը կայցելի երկու երկրներ՝ մեր խաղաղության ջանքերը շարունակելու և միջազգային խաղաղության և բարգավաճման համար Թրամփի ուղին առաջ մղելու համար։ Մենք կամրապնդենք մեր ռազմավարական գործընկերությունը Ադրբեջանի հետ, կկնքենք հիանալի համաձայնագիր՝ խաղաղ միջուկային համագործակցության համար Հայաստանի հետ, կկնքենք գործարքներ մեր մեծ կիսահաղորդչային արտադրողների համար, և կվաճառենք ԱՄՆ-ում արտադրված պաշտպանական սարքավորումներ, ինչպիսիք են զրահաբաճկոնները, նավակները և այլն, Ադրբեջանին։