Բացել լրահոսը Փակել լրահոսը
6d857c40-7e4f-42b4-ad92-bf3537e4bccb
A A
Պաշտոնական

Հրդեհ Եղիպատրուշ գյուղում

Հունվարի 24-ին ժամը 06։05-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Արագածոտնի մարզի Եղիպատրուշ գյուղում գտնվող հյուրանոցային համալիրի փայտե տնակներից մեկում: 

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ 

Հրդեհը մեկուսացվել է ժամը 08։21-ին, մարվել՝ 11։33-ին։ Այրվել է տնակը (մոտ 90 քմ)՝ գույքով։ 

Հրշեջ-փրկարարները հատուկ ինժեներական տեխնիկայի օգնությամբ իրականացրել են երկաթե կառուցատարրերի քանդման աշխատանքներ։