Բացել լրահոսը Փակել լրահոսը
դատավոր
A A
Քաղաքականություն

Դատախազությունը Հայրիկյանի գործով նախորդ տարի հայց է ներկայացրել, դեռ նիստի օր չկա

 Գլխավոր դատախազությունը 2013 թ նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանի սպանության մեջ մեղավոր ճանաչված թեկնածու Վարդան Սեդրակյանից, Խաչատուր Պողոսյանից եւ Սամվել Հարությունյանից պահանջում է բռնագանձել 20 մլն 500000 ՀՀ դրամ գումար:

Գործը դեռ 2025 թ դեկտեմբերի 26-ին մակագրվել է Հակակոռուպցիոն քաղաքացիական դատարանի դատավոր Նարինե Ավագյանին:

Սակայն նիստի օր դեռ չի նշակակվել:

Հիշեցնենք, դեռ 2013 թ. սեպտեմբերին Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Գագիկ Պողոսյանը Նախագահի նախկին թեկնածու, էպոսագետ Վարդան Սեդրակյանին դատապարտել էր 14 տարվա ազատազրկման:

Նույն պատժաչափին էր արժանացել նաեւ Խաչատուր Պողոսյանը, իսկ Սամվել Հարությունյանը դատապարտվել էր 12 տարվա ազատազրկման: Դատարանը առանց քննության էր թողել գումարի բռնագանձման պահանջի մասին Պարույր Հայրիկյանն ընդդեմ Վարդան Սեդրակյանի հայցը:

Իսկ հետագայում ներկայացված քաղհայցը մերժվել էր՝ հայցվորի կողմից հայցապահանջը հիմնավորող վերաբերելի եւ թույլատրելի ապացույցներ չներկայացնելու հիմքով: 2013 թվականից անազատության մեջ գտնվող Սեդրակյանի պատժի կրման ռեժիմը 2020-ի տարեվերջին փոխվել էր:

Դատավոր Վահագն Մելիքյանը Հայրիկյանի դեմ սպանության փորձի գործով դատապարտված էպոսագետ Վարդան Սեդրակյանին պայմանական վաղաժամկետ ազատ արձակվելու վերաբերյալ որոշում էր կայացրել։