Նարեկ Սամսոնյանին դատարան բերեցին սայլակով. ՈՒՂԻՂ (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինԵրեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում այսօր շարունակվեց «Իմնեմնիմի» փոդքասթի համահեղինակներ Նարեկ Սամսոնյանի եւ Վազգեն Սաղաթելյանի գործով դատական նիստը:
Ուղեկցող գումարտակը Նարեկ Սամսոնյանին «Իզմիրլյան» բժշկական կենտրոնից դատարան բերեց սայլակով:
Հիշեցնենք, որ կալանավայրում գտնվող Նարեկ Սամսոնյանը 15 օր հացադուլի մեջ գտնվելուց հետ տեղափոխվել էր «Իզմիրլյան» բժշկական կենտրոն։
Հունվարի 9-ին դատարանը 3 ամսով երկարացրեց Նարեկ Սամսոնյանի եւ Վազգեն Սաղաթելյանի կալանքի ժամկետը: Ի նշան բողոքի՝ Նարեկ Սամսոնյանը հացադուլ էր սկսել: Նա հացադուլը դադարեցրել է հունվարի 22ին։
Այսօրվա դատական նիստի ընթացքում մեղադրողը ներկայացրեց մեղադրական եզրակացությունը:
Պաշտպան Ռուբեն Մելիքյանը հայտարարեց՝ գործ ունենք ոչ թե հանցավոր արարքի, այլ թույլատրելի խոսքի հետ: Իսկ Վազգեն Սաղաթելյանի պաշտպան Արսեն Բաբայանն էլ հավելեց՝ մեղադրողի հնչեցրած տեքստում խուլիգանություն հանցակազմը բնորոշ գործողություն չներկայացվեց:
Վազգեն Սաղաթելյանն էլ նշեց, որ չի ընդունում առաջադրված մեղադրանքը:
Հիշեցնենք, որ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի ներկայացրած հանցագործության մասին հաղորդման հիման վրա՝ Նարեկ Սամսոնյանն ու Վազգեն Սաղաթելյանն անազատության մեջ են 2025թ. նոյեմբերի 13-ից: Նրանք կալանավորված են խուլիգանության հոդվածով: Դատական նիստը շարունակվում է: