A
A
Ռոբերտ Քոչարյանը վիրավորել է ինձ, դիմելու եմ դատարան, որ ներողություն խնդրի․ Ալեն Սիմոնյան (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը պատրաստվում է դատական հայց ներկայացնել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի դեմ՝ պահանջելով հրապարակային ներողություն ասուլիսի ընթացքում իր հասցեին հնչեցրած արտահայտությունների համար։ Այս մասին Սիմոնյանը հայտնել է ֆեյսբուքյան էջում։
Ասուլիսի ժամանակ Քոչարյանը, անդրադառնալով բանակում Սիմոնյանի ծառայության մասին նրա նախկին հայտարարություններին, կասկածի տակ է դրել վերջինիս ծառայությունը՝ օգտագործելով ըստ Սիմոնյանի վիրավորական ձևակերպումներ։
Ի պատասխան՝ Ալեն Սիմոնյանը տեսանյութով նշել է, որ ծառայել է Հոկտեմբերյանում՝ շուրջ 1250 զինծառայողների հետ, ընդգծել է այդ տարիներին բանակում առկա խնդիրները և հայտարարել, որ Քոչարյանի հնչեցրած վիրավորանքների համար կդիմի դատարան։