ԱՄՆ-ը հենց այս TRIPP-ն է առաջարկել 1999թ․ հոկտեմբերին․ Անահիտ Ադամյան (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ին«Ես երևի ձեզ զարմացնեմ՝ խորապես համոզված եմ, որ այն ծրագիրը, որն ԱՄՆ-ն ուզում էր Հայաստանում իրականացնել 1999թ․, հենց այս TRIPP-ն էր։ Եկեք հիշենք Վազգեն Սարգսյանի այցը ԱՄՆ, հանդիպումը ԱՄՆ փոխնախագահ Ալբերտ Գորի հետ։ Վերադառնալուց հետո՝ Վազգեն Սարգսյանի 1 ժամանոց ասուլիսը, և այն պայմանավորվածությունները, ծրագրերը, թե ինչ են անելու, ինչ զարգացումներ են լինելու։ Հայ-թուրքական սահմանի բացում, Թուրքիայի հետ դիվանագիտըական հարաբերությունների հաստատում, 3 ամսյա ժամկետում Արցախի հարցի բավականին հայանպաստ լուծում, հաղորդակցուղիների բացում։ Այդպիսով TRIPP-ը եղել է 1999թ․ հոկտեմբերին»,- «Ա1+»-ի հետ զրույցում ասաց «Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի անդամ Անահիտ Ադամյանը՝ անդրադառնալով TRIPP-ի ուղուն։
Վերջինս հիշում է, որ Հայաստանն այդ ժամանակ ուներ տարածաշրջանի ամենամարտունակ բանակը, հարևան պետությունների հետ համեմատած՝ ժողովրդավարական պետություն էր, ուներ Վազգեն Սասրգսյանի նման վարչապետ, որը վերափոխելու էր մեր տնտեսությունը 3-4 տարում։ Անահիտ Ադամյանը համոզված է, որ այդ ծրագրի իրականացումից հետո Հայաստանը կլիներ բոլորովին այլ երկիր, տարածաշրջանում բոլորովին այլ հարաբերակցություններ կլինեին, և տարածաշրջանն էր բոլորովին այլ լինելու, բայց Հոկտեմբերի 27-ի ոճրագործությունը կասեցրեց այն։
«1998թ․ հոկտեմբերի հոկտեմբերի 27-ի ոճրագործությունից և Հայաստանում պետական հեղաշրջումից հետո ԱՄՆ-ն այդ ծրագիրը փորձեց իրականացնել Վրաստանում»,- հավելեց նա։
Անդրադառնալով Ռոբերտ Քոչարյանի ասուլիսին՝ ասաց, որ նախկին նախագահն «առաջին վայրկյանից մինչև վերջ պաշտպանեց Մոսկվայի շահերը»․
«Հայաստանի Հանրապետության ինքնիշխաանություն նրա համար գոյություն չունի»։
Մանրամասները՝ տեսանյութում։