Ռուսաստանը պատրաստ է քննարկել TRIPP-ի նախագծին մասնակցելու հարցը․ Զախարովա
Աջակցիր «Ա1+»-ինՌուսաստանը հայտարարում է TRIPP-ի նախագծին մասնակցելու պատրաստակամության մասին:
Սյունիքով Ադրբեջանը Նախիջևանին կապող ծրագրում, ըստ պայմանավորվածության, 74 տոկոս մասնաբաժինը Միացյալ Նահանգներինն է, 26-ը՝ Հայաստանի կառավարությանը:
«Մենք հաստատում ենք պատրաստակամությունը՝ ուսումնասիրելու նախագծին միանալու հնարավոր տարբերակները, այդ թվում՝ Ռուսական երկաթուղիների եզակի փորձառությունը հաշվի առնելով: Բայց նախևառաջ անհրաժեշտ է ծանոթանալ այս նախաձեռնության իրականացման և գործունեության բոլոր մանրամասներին։ Որքան մենք ենք հասկանում, այն գտնվում է սկզբնական փուլում։ Մեր առաջարկը Երևանին՝ անցկացնել թեմատիկ խորհրդակցություններ բոլոր շահագրգիռ գերատեսչությունների մասնակցությամբ, մնում է ուժի մեջ», - հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան: