Բացել լրահոսը Փակել լրահոսը
17697967378717
A A
Քաղաքականություն

ԱԳ փոխնախարարն ընդունել է ՄԱԿ մանկական հիմնադրամի հայաստանյան գրասենյակի ղեկավար Քրիսթին Վայգանդին

Հունվարի 30-ին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանն ընդունել է  ՄԱԿ Մանկական հիմնադրամի հայաստանյան գրասենյակի (ՅՈՒՆԻՍԵՖ) ղեկավար  Քրիսթին Վայգանդին՝ Հայաստանում առաքելության ավարտի կապակցությամբ:

ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը բարձր է գնահատել ՀՀ կառավարության և ՄԱԿ Մանկական հիմնադրամի հայաստանյան գրասենյակի միջև ձևավորված համագործակցությունը և անձամբ Քրիսթին Վայգանդի կարևոր դերը` երեխայի իրավունքների պաշտպանության ոլորտում ՀՀ-ում զգալի առաջընթաց գրանցելու հարցում։

Զրուցակիցներն ընդգծել են ՀՀ և ՄԱԿ Մանկական հիմնադրամի միջև փոխգործակցության 2026-2030թթ. ծրագրային փաստաթղթով սահմանված գործողությունների իրականացմանն ուղղված ծրագրերի շարունակականության ապահովման կարևորությունը։ 

ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը շնորհակալություն է հայտնել Քրիսթին Վայգանդին ՄԱԿ Մանկական հիմնադրամի հայաստանյան գրասենյակի ակտիվ գործունեության համար և մաղթել նորանոր հաջողություններ հետագա աշխատանքում: