Բացել լրահոսը Փակել լրահոսը
Caսդսpture
A A
Հասարակություն

Արարատի մարզում իրականացված ավտոմրցաշարի ժամանակ 30-ամյա տղամարդ է մահացել.

30-ամյա Արման Ս.-ն «Mitsubishi» մակնիշի ավտոմեքենայով Ազատի ջրամբարի ճանապարհին կողաշրջվել է ու մահացել Արարատի մարզում իրականացված ավտոմրցաշարի ժամանակ, հայտնում է shamshyan.com-ը։
 
Նշվում է, որ մրցաշարը իրականացվում է «Հայաստանի ավտոմոբիլային ֆեդերացիա» ՀԿ-ի կողմից, մահացածի անունը չի եղել մասնակիցների ցանկում, նա որպես հանդիսատես է ժամանել։
Ավտովթարի հետևանքով 1 հոգի էլ տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն։
Վթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ։

Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվել է ոստիկանության Արտաշատի բաժնի պահպանվող հատուկ տարածք։