Բացել լրահոսը Փակել լրահոսը
l-0x54wh-786x458z-1
A A
Քաղաքականություն

Իրանի նախագահը հավանություն է տվել ԱՄՆ-ի հետ բանակցությունների վերսկսմանը

Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը հավանություն է տվել ԱՄՆ-ի հետ Թեհրանի բանակցությունների նոր փուլին:  Այդ մասին հայտնում է  Fars-ը՝ հղում անելով իր աղբյուրին։

«Իրանի կառավարության լավատեղյակ աղբյուրը հայտարարել է, որ նախագահ Փեզեշքիանը հրաման է տվել սկսել ԱՄՆ-ի հետ բանակցությունները միջուկային թեմայի շուրջ»,- հաղորդել է գործակալությունը և նշել, որ դրանք կկենտրոնանան բացառապես Թեհրանի միջուկային ծրագրի վրա։

Tasnim լրատվական գործակալությունն էլ, հղում անելով իր աղբյուրին, հաղորդել է, որ Իրանը և ԱՄՆ-ն, հավանաբար, կվերսկսեն բանակցություններն առաջիկա օրերին։