Բացել լրահոսը Փակել լրահոսը
df94fbd2-31ec-4882-8b2c-9395126b1c22
A A
Պաշտոնական

Տանիքից երկաթե ճաղավանդակը թուլացել և կախվել էր․ առկա էր ընկնելու վտանգ

Փետրվարի 2-ին, ժամը 15։32-ին Կոտայքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հրազդան քաղաքի Զ. Անդրանիկ պողոտայի շենքերից մեկի տանիքից երկաթե ճաղավանդակը թուլացել և կախվել է, առկա է ընկնելու վտանգ. ճաղավանդակը ապամոնտաժելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի, Ծաղկաձորի հենակետի օպերատիվ խմբերը և մեկ ավտոսանդուղք:

Պարզվել է, որ Կենտրոն թաղամասի շենքերից մեկի տանիքից կախված է երկաթե ճաղավանդակ:

Փրկարարներն ապամոնտաժել են ճաղավանդակը: