11 հարցից միայն մեկն է զեկուցվող. ավագանին դեմ է դպրոցի կառուցման նախագծին
Աջակցիր «Ա1+»-ինԵրեւան համայնքի ավագանին նախնական համաձայնություն կտա Երեւան քաղաքի Աջափնյակ վարչական շրջանի Արզումանյան փողոցի 8 հասցեում Երևանի Ա.Երզնկյանի անվան հ. 118 ավագ դպրոցի կառուցման համար: Նախագիծն ընդգրկված է ավագանու առաջիկա նիստում:
Փոխարենը ավագանին իր անհամաձայնություն է հայտնելու Շենգավիթ վարչական շրջանի Գ. Նժդեհի փողոց հ. 11 հասցեում Երևանի Վ.Համբարձումյանի անվան հ. 12 հիմնական դպրոցի կառուցման նախատեսվող գործունեության իրականացման նախագծին:
Ըստ շինարարական նորմերի՝ հանրակրթական հաստատությունների տարածքը պետք է կանաչապատվի և ապահովի անհրաժեշտ բնակլիմայական միջավայր։ Կանաչ տարածքը պետք է ունենա հանրակրթական հաստատությունների զբաղեցրած տարածքի 50%-ից ոչ պակաս մակերես։
Նախաձեռնողի կողմից ներկայացված էսքիզ-առաջարկի համաձայն՝ կանաչապատման մակերեսը կազմում է 1005,81 մ2 ՝ տարածքի 21%-ը, այսինքն տվյալ նախատեսվող գործունեության դեպքում չի պահպանվում նորմերով սահմանված պահանջը:
Ի դեպ, Երեւանի ավագանու նիստի օրակարգում ընդգրկված է 12 հարց, որոնցից ,մեկը նիստի օրակարգը հաստատելու հարցն է, մնացած 11 հարցից միայն մեկն է զեկուցվող, մնացածը չզեկուցվող են։