Կրոնական ազատության և մարդու իրավունքների պաշտպանության վիճակը՝ ՀՀ-ում. ՈՒՂԻՂ (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինChristian Solidarity International (CSI)-ը և Քաղաքական իրավունքների հայկական կենտրոնը (ՔԻՀԿ) հրավիրել են մամուլի ասուլիս, որի ընթացքում կներկայացվեն կազմակերպությունների ուսումնասիրությունների արդյունքները Հայաստանում կրոնական ազատության և մարդու իրավունքների պաշտպանության վիճակի վերաբերյալ։ Ելույթ կունենա նաև Շվեյցարիայի Ազգային խորհրդի անդամ Էրիխ Վոնտոբելը։ Նոյեմբերին Christian Solidarity International-ի պատվիրակությունը փաստահավաք առաքելությամբ այցելել է Հայաստանի Հանրապետություն՝ մասնակցելով նաև Հայաստանի Հանրապետության առաջին Աղոթքի նախաճաշին։ Պատվիրակությունը հանդիպումներ է ունեցել տեղական քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների, ինչպես նաև կալանավորված անձանց ընտանիքի անդամների և նրանց փաստաբանների հետ։ Մինչ Վաշինգտոնում (ԱՄՆ) ընթանում է Կրոնական ազատության միջազգային գագաթնաժողովը, CSI-ի պատվիրակությունը կրկին վերադառնում է Հայաստան՝ նոր փաստահավաք այցի նպատակով։ Պատվիրակությանը ուղեկցում է Շվեյցարիայի Ազգային խորհրդի (Շվեյցարիայի խորհրդարանի ստորին պալատ) անդամ Էրիխ Վոնտոբելը։ CSI-ի պատվիրակությունը և պարոն Վոնտոբելը կներկայացնեն վերջին այցի ընթացքում արձանագրված փաստերն ու եզրակացությունները և կպատասխանեն լրագրողների հարցերին։ Մամուլի ասուլիսին կմասնակցեն նաև Երևանում գործող իրավապաշտպան հասարակական կազմակերպության՝ Քաղաքական իրավունքների հայկական կենտրոնի ներկայացուցիչները։ ՔԻՀԿ-ն նոյեմբերին հրապարակել է հայերեն և անգլերեն զեկույց՝ «Անարդարությունը Հայաստանում․ 2025 թվականի զանգվածային քաղաքական հետապնդումները, Մաս 1 (մայիս–սեպտեմբեր)» վերնագրով։ Այս ասուլիսի ընթացքում ՔԻՀԿ-ի ներկայացուցիչները կներկայացնեն Հայաստանի կառավարության կողմից Հայ Առաքելական Եկեղեցու, քաղաքական ընդդիմության և քաղաքացիական հասարակության նկատմամբ իրականացվող ճնշումների վերաբերյալ վերջին զարգացումները։