Դատական նիստ՝ Միքայել սրբազանի վերաբերյալ գործով. ՈՒՂԻՂ (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինՍրբազանին դատող դատավորն ու դատախազը ընկերներ են.
Ինքնաբացարկի միջնորդություն Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Էդգար Մանասյանը ինքնաբացարկ չհայտնեց Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի գործով:
Միքայել արբազանի պաշտպանները ինքնաբացարկի միջնորդություն ներկայացրին գործը նախագահող դատավոր Էդգար Մանասյանը հայտարարությունիկց հետո:
Վերջինս նշեց, որ ինքը եւ գործով դատախազը միասին են աշխատել եւ ունեն ընկերական հարաբերություններ: Սակայն դա խոչընդոտ չէ, որ նիստը նախագահի:
Պաշտպան Ռոման Ահարոնյանն էլ ավելացրեց, որ Սրբազանին դատող դատավորն ու դատախազը ընկերներ են, եւ սա հարցեր է առաջացնելու անաչառ դիտորդի մոտ:
Պաշտպան Արա Զոհրաբյանն էլ նշեց, որ ինքնաբացարկի միջնորդություն է ներկայացվելու նաեւ գործով մյուս դատավորին՝ Վաչե Մարգարյանին:
Ինքնաբացարկի հիմքը այն է, որ Վաչե Մարգարյանը սկզբնական կալանք է կիրառել, եւ հիմքերը նշել, իսկ հիմա այլ դիրքորոշում չի կարող ունենալ:
Հիշեցնենք, որ Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արմինե Մելիքսեթյանը այս տարվա հոկտեմբերի 3-ին Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին դատապարտեց 2 տարվա ազատազրկման։
Դատավորը նրան մեղավոր ճանաչեց զանգվածային լրատվամիջոցների, տեղեկատվական եւ հաղորդակցական տեխնոլոգիաների օգտագործմամբ իշխանությունը զավթելուն եւ սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչեր անելու համար։