Բացել լրահոսը Փակել լրահոսը
թոշակ
A A
Հասարակություն

 100 տարին լրացած բոլոր թոշակառուները 1մլն դրամ կստանան

1 մլն դրամ կստանան այն թոշակառուները, ովքեր կբոլորեն 100 տարեկանը: Նախագիծն ընդգրկված է գործադիր մարմնի վաղվա նիստում:

Գործող իրավակարգավումների շրջանակներում 100 տարեկանը լրանալուց գնահատանքի որեւէ  վերաբերմունք կենսաթոշակառուին կամ նպաստառուին չի ցուցաբերվում։

Հիշեցնենք, որ 2025 թվականի հունվարի 1-ից Երեւանի ավագանու որոշմամբ մայրաքաղաքում հաշվառված եւ 100 տարին լրացած բոլոր տարեցներին տրամադրվել է 1,000,000 դրամ աջակցություն՝ որպես շնորհակալություն նրանց ողջ կյանքի ընթացքում ընտանիքին, հայրենիքին, աշխատանքին, հանրությանը նվիրվածության եւ հանրության մեջ թողած արժեքավոր ներդրման համար։

 Նախագծի հիմնավորման մեջ նշվում է, որ  մայրաքաղաքում չհաշվառված, սակայն 100 տարին լրացած կենսաթոշակառուները եւ նպաստառուները դուրս են մնացել նախաձեռնությունից՝ ստեղծելով անհավասարություն և անարդարության զգացողություն.

«Հաշվի առնելով այս անձանց ունեցած վաստակը՝ պետությունը պարտավոր է ցուցաբերել համահավասար վերաբերմունք՝ անկախ բնակության վայրից։ Սա նաև սոցիալական արդարության և արժանապատվության սկզբունքների իրագործում է։ Ըստ այդմ, այդ նպատակով 100 տարին լրացած անձանց ավագ սերնդի հարգարժան քաղաքացիներին հավասար մոտեցում ցուցաբերելու նպատակով մշակվել է ներկայացված նախագիծը»։

21.01.2026թ դրությամբ՝   Հայաստանում 71  հոգի այս տարի կնշի իր 100-ամյակը։ Նրանցից 29-ը ապրում է Երեւանում, իսկ 42-ը՝ մարզերում: