Փաստաբանի գործով բողոքները Վճաբեկը վարույթ չի ընդունել
Աջակցիր «Ա1+»-ինՎճռաբեկ դատարանը վարույթ չի ընդունել փաստաբան Մուշեղ Շուշանյանի գործով ինչպես պաշտպանի, այնպես էլ Գլխավոր դատախազի բողոքները:
Այս մասին տեղեկանում ենք «Դատալեքս» տեղեկատվական համակարգից:
Եթե պաշտպանական կողմը պահանջում էր արդարացնել Մուշեղ Շուշանյանին, ապա դատախազությունը պահանջում էր դատապարտել 3 տարվա ազատազրկման:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի վերաբերյալ ՖԲ գրառման համար փաստաբանը հայտնվել էր մեղադրյալի աթոռին:
Նա մեղավոր էր ճանաչվել բռնություն գործադրելու հրապարակային կոչերը, բռնությունը հրապարակայնորեն արդարացնելու կամ քարոզելու, ինչպես նաև այդ նպատակով նյութեր կամ առարկաներ տարածելու մեջ։
Փաստաբանը մեկ տարի չորս ամիս 17 օր անազատության մեջ էր։ Դրանից հետո Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արտուշ Գաբրիելյանը որոշել էր Մուշեղ Շուշանյանի նկատմամբ վերջնական պատիժ նշանակել տուգանք՝ 220․000 հազար դրամի չափով։
Պաշտպան Արայիկ Պապիկյանն անարդար է գնահատում բողոքը վարույթ չընդունելը:
« Գործն ամբողջությամբ է անարդար։ Մուշեղ Շուշանյանի վերաբերյալ վարույթը իրավունքի հետ աղերս չունի»,- «Ա1+»-ին ասաց փաստաբան Արայիկ Պապիկյանը։ Գործը հարուցվել էր 2023 թ-ին: