Բացել լրահոսը Փակել լրահոսը
626362038_1598932718555861_3877467691794188600_n
A A
Պաշտոնական

Տավուշի մարզում հանդիպեցի զբոսաշրջության ոլորտում գործունեություն ծավալող 30-ից ավելի գործարարների հետ․ Պապոյան

Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը հայտնում է․

Տավուշի մարզում, մարզպետ Հայկ Ղալումյանի հետ, հանդիպեցի զբոսաշրջության ոլորտում գործունեություն ծավալող 30-ից ավելի գործարարների հետ։
 
Հանդիպմանը ներկա էին նաև Զբոսաշրջության կոմիտեի նախագահ Լուսինե Գևորգյանը, Իջևան և Դիլիջան համայնքների ղեկավարներ Արթուր Ճաղարյանն ու Դավիթ Սարգսյանը, ՏԻՄ ներկայացուցիչներ։
 
Հանդիպման ընթացքում ներկայացվել է ՀՀ զբոսաշրջության զարգացման 2026 - 2030 թվականների ռազմավարական ծրագիրը, որը ուղենիշային փաստաթուղթ է առաջիկա 5 տարիների զբոսաշրջության բնագավառի պետական քաղաքականության մշակման և իրականացման համար։
Զբոսաշրջության բնագավառում պետական քաղաքականությունը միտված է ստեղծել կայուն և բարձրարժեք զբոսաշրջային ոլորտ, որը կնպաստի բնակչության կենսամակարդակի բարելավմանը, ինչպես նաև կդիրքավորի Հայաստանը համաշխարհային շուկայում որպես զբոսաշրջության համար բարենպաստ և գրավիչ, կայուն, պատասխանատու և համընդհանուր հասանելի երկիր։
📈Ռազմավարության մեջ ամրագրված գերակայություններից է Հայաստանի միջազգային մրցունակության բարձրացումը և միջազգային զբոսաշրջիկների տարեկան ծախսը 3.8 միլիարդ ԱՄՆ դոլարի հասցնելը՝ շուրջ երկու անգամ բարձրացնելով 2024 թվականի արդյունքը։
Հանդիպման ավարտին պատասխանեցի մասնակիցների հարցերին։