Բացել լրահոսը Փակել լրահոսը
0208262c34b50a853f4bce86f1391df79219dc
A A
Քաղաքականություն

Բայրամովն ու Ֆիդանը քննարկել են հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացը

Այսօր հեռախոսազրույց է տեղի ունեցել Ադրբեջանի և Թուրքիայի արտաքին գործերի նախարարների միջև: Ջեյհուն Բայրամովն ու Հաքան Ֆիդանը քննարկել են տարածաշրջանային անվտանգային իրավիճակը:

Ինչպես հաղորդում է APA-ն, հեռախոսազրույցի ընթացքում քննարկվել են երկկողմ հարաբերությունները, մտքեր փոխանակվել Մերձավոր Արևելքում ստեղծված իրավիճակի, Ադրբեջան-Հայաստան հարաբերությունների կարգավորման գործընթացի, ինչպես նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի շուրջ։

Նախորդ ամսվա վերջ Թուրքիայի և Ադրբեջանի ԱԳ նախարարների միջև կայացած հեռախոսազրույցի ժամանակ մի շարք այլ թեմաների հետ միասին կրկին քննարկել էին նաև հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացը։

Ավելի վաղ տեղի ունեցած հեռախոսազրույցի ընթացքում նախարարները շուրջ երկու ժամ քննարկել էին «Թրամփի ուղուն» վերաբերող հայ-ամերիկյան շրջանակային համաձայնագրի դրույթները։ Փաստաթուղթը ստորագրվել է Վաշինգտոնում հունվարի 13-ին։