Բացել լրահոսը Փակել լրահոսը
default (1)
A A
Պաշտոնական

Սևանում բացվեց «Միասնության թևեր» քաղաքական նախաձեռնության 11-րդ գրասենյակը

Սևան քաղաքում՝ Շահումյան 37 հասցեում, բացվեց «Միասնության թևեր» քաղաքական նախաձեռնության 11-րդ գրասենյակը՝ մարզերում և Երևան քաղաքում արդեն գործող գրասենյակների շարունակական ընդլայնման շրջանակում։

«Նորաբաց այս գրասենյակը նպատակ ունի միավորելու քաղաքացիներին՝ գաղափարների, առաջարկների և խնդիրների լուծումների շուրջ բաց ու բովանդակային քննարկումների համար»,– ասվում է նախաձեռնության տարածած հաղորդագրության մեջ։