Բացել լրահոսը Փակել լրահոսը
photo_2026-02-08_22-19-00
A A
Քաղաքականություն

Վենսի խոսնակը հայտնել է նրա՝ Երևան և Բաքու այցի ժամանակացույցը

ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի խոսնակը «Ազատության» Վաշինգտոնի թղթակցին հայտնել է, որ Վենսը Հայաստան կայցելի փետրվարի 9-10-ը, իսկ հետո կմեկնի Ադրբեջան՝ փետրվարի 10-11-ը: ԱՄՆ փոխնախագահը Վաշինգտոն կվերադառնա չորեքշաբթի երեկոյան, «Ազատության» թղթակցին է փոխանցել Վենսի խոսնակը:
 
Երևանը թեև պաշտոնապես դեռ չի հրապարակել Վենսի Հայաստան սպասվող այցի օրակարգը, սակայն ազդարարում է, որ երկկողմ հարաբերությունների վերաբերյալ նոր հայտարարություններ են հնչելու: