A
A
Վենսը տիկնոջ հետ այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր
Աջակցիր «Ա1+»-ինՊաշտոնական այցով ՀՀ-ում գտնվող ԱՄՆ փոխնախագահ Ջեյմս Դի Վենսը տիկնոջ՝ Ուշա Վենսի հետ, այցելել է Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր: ԱՄՆ բարձրաստիճան պաշտոնյային ուղեկցել է ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը: Ջեյմս Դի Վենսը ծաղկեպսակ է դրել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողին, այնուհետև ծաղիկներ խոնարհել անմար կրակի մոտ՝ հարգանքի տուրք մատուցելով ցեղասպանության զոհերի հիշատակին: ԱՄՆ փոխնախագահը գրառում է կատարել Պատվավոր հյուրերի հուշամատյանում: