A
A
ԱՄՆ փոխնախագահի հայտարարությունների թարգմանությունն իրականացրել է ամերիկյան կողմի թարգմանիչը. պարզաբանում
Աջակցիր «Ա1+»-ինՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի՝ փետրվարի 9-ի համատեղ հայտարարությունների ու հարցուպատասխանի ընթացքում Վենսի խոսքի թարգմանությունն իրականացրել է ամերիկյան կողմի թարգմանիչը:
Այս մասին պարզաբանումն «Արմենպրես»-ին տրամադրեցին ՀՀ վարչապետի աշխատակազմի Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:
«Տեղեկացնենք, որ ԱՄՆ փոխնախագահի թարգմանությունն ընդունված ընթացակարգի համաձայն իրականացրել է հյուրընկալվող կողմի թարգմանիչը: Միաժամանակ, Կառավարությունը հրապարակել է ՀՀ վարչապետի և ԱՄՆ փոխնախագահի հայտարարությունների, հարցուպատասխանի թարգմանությունն ու սղագրությունը»,-նշեցին վարչությունից:
Վենսի հայտարարությունների հեռարձակումից հետո թարգմանության որակի վերաբերյալ քննարկումներ են ծավալվել սոցիալական ցանցերում: