Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր

«Իրար հերթ չտալով նամակներ են գրում, անգլերենները բացվել ա»․ Արման Եղոյան (տեսանյութ)

ԱԺ-ում «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արման Եղոյանը անդրադարձավ Հայաստանի արտաքին քաղաքական իրավիճակին և իշխանությունների վարած քաղաքականությանը վերջին տարիներին։

Եղոյանը հիշեցրեց, որ տարիներ առաջ, խորհրդարանական ընտրություններից ամիսներ առաջ, այս ամբիոնից խոսել էր աշխարհում ընթացող տեկտոնական և աշխարհաքաղաքական փոփոխությունների մասին՝ նշելով, որ նման պայմաններում փոքր պետությունները  վտանգի տակ են և պետք է գործեն զգուշավոր ու խոհեմ։

«Այսօր պետք է ասեմ, որ մենք 7 չափել, մեկ կտրել ենք։ Լուրջ, շրջահայաց ու խոհեմ ենք եղել, և դրա շնորհիվ Հայաստանը հանել ենք խաղաղ ջրեր, հաստատել ենք խաղաղություն»,- ասաց պատգամավորը։

Նրա խոսքով՝ եթե նախկինում քննարկվում էր հնարավոր պատերազմի ժամկետը, ապա այսօր օրակարգում այլ հարցեր են. մասնավորապես՝ քննարկվում է, թե որ երկրի միջուկային ռեակտորը կարող է ձեռք բերել Հայաստանը՝ ամերիկյան, հարավկորեական, չինական, ֆրանսիական, շվեդական թե ռուսական։

«Տեսեք՝ մեր քննարկումները որտեղից ուր են հասել», - ասաց պատգամավորը։ Արման Եղոյանը անդրադարձավ նաև ԱՄՆ փոխնախագահի՝ Երևանում հնչեցրած հայտարարությանը, ըստ որի Հայաստանը այն քիչ երկրներից է, որոնց Միացյալ Նահանգները վստահում է`բարձր մակարդակի ներդրումներ և տեխնոլոգիաներ ուղղելու հարցում.

«Ու այս հայտարարությունից հետո մարդիկ հարցնում են՝ ո՞նց, դեռ պետք է վճարե՞նք այդ տեխնոլոգիաների համար»:

Նրա գնահատմամբ՝ այդ հայտարարությունից հետո հնչող մեկնաբանությունները, թե Հայաստանը դեռ պետք է վճարի այդ տեխնոլոգիաների համար, «աբսուրդ» են։

Ելույթում պատգամավորը քննադատեց նաև ընդդիմախոսներին՝ նշելով, որ նրանց պնդումները հակասում են իրենց իսկ գործողություններին։ Նրա խոսքով՝ եթե կապ չկա ԱՄՆ-ի հետ, ապա անհասկանալի է, թե ինչու են որոշ քաղաքական ուժեր նամակներ ուղղում ամերիկացի պաշտոնյաներին։ «Էն որ ընդդիմախոսները ասում էին՝ չէ չէ, ինքը կապ չունի ԱՄՆ քաղաքականության հետ, բայց նաև նամակ է, որ գրում էին, անգլերենները բացվել էր, նամակ էին գրում: Բա որ կապ չունի, ո՞ւր եք էդ նամակները գրում էդ մարդուն»:

Եղոյանի խոսքով՝ ԱՄՆ փոխնախագահի հայտարարությունն այն մասին, որ Հայաստանը կարող է դառնալ տարածաշրջանային տնտեսական հենակետ, անտեսվում է ընդդիմության կողմից։

Աշխարհի հզորությամբ առաջին գերտերության փոխնախագահը ասում է՝ Հայաստանը դառնալու է տարածաշրջանային տնտեսական հենակետ, չեն լսում մարդիկ: Լավ, ի՞նչ են ուզում մեր ընդդիմախոսները: Խաղաղությո՞ւն, խաղաղությունը հաստատված է, պետք է պաշտպանել», - ասաց պատգամավորը Ելույթի ավարտին նա ընդգծեց, որ վստահ է՝ հունիսի 7-ին քաղաքացիները կպաշտպանեն իշխանությունների արձանագրած ձեռքբերումները։