A
A
Դատարանն արգելանք է դրել նախկին պատգամավորի մեքենայի վրա
Աջակցիր «Ա1+»-ինՀակակոռուպցիոն քաղաքացիական դատարանն արգելանք է դրել նախկին պատգամավոր Ռուբիկ Հակոբյանի ավտոմեքենայի վրա:
Դատավոր Աշխեն Ղարսլյանը բավարարել է ՀՀ Գլխավոր դատախազության՝ հայցի ապահովման միջոց կիրառելու վերաբերյալ միջնորդությունը:
Հիշեցնենք, որ Գլխավոր դատախազությունը Ռուբիկ Կարապետի Հակոբյանից եւ նրա փոխկապակցված անձանցից՝ կնոջից՝ Աիդա Սամսոնյանից եւ որդուց՝ Սամվել Հակոբյանից միջնորդել է բռնագանձել 5 անշարժ գույք, 1 գույքի գնման իրավունք եւ 2 տրանսպորտային միջոց։
Ըստ հիմնավորման՝ ավտոմեքենան Ռուբիկ Հակոբյանը ձեռք է բերել Աիդա Սամսոնյանի հետ ամուսնության ընթացքում։ Որոշումը բողոարկման ենթակա չէ:
Գործը դատավորին է մակագրվել հունվարի 29-ին, իսկ փետրվարի 3-ին դատավոր Աշխեն Ղարսլյանը այն ընդունել է վարույթ: Դատական նիստի օր դեռ նշանակված չէ: