Բացել լրահոսը Փակել լրահոսը
634123502_1243185197920445_939891430675512206_n
A A
Պաշտոնական

«Տեսալսողական մեդիայի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծն ընդունվել է

ԲՏԱ նախարարությունից հայտնում են․

ԱԺ լիագումար նիստում առաջին ընթերցմամբ քննարկվել և ընդունվել է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության կողմից ներկայացված «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը։
 
📌Ներկայացնելով նախագիծը՝ Մխիթար Հայրապետյանն ընդգծել է, որ առաջարկվող փոփոխությունների հիմնական նպատակն է ապահովել Հայաստանի Հանրապետության տեղեկատվական անվտանգության պատշաճ մակարդակը, սահմանափակել բացասական և ապակայունացնող բովանդակության ազդեցությունը, վերացնել ոլորտում առկա իրավական բացերը և ձևավորել հավասար մրցակցային պայմաններ։
➡️Առաջարկվող կարգավորումներով նախատեսվում է ցանցային օպերատորների համար սահմանել լիցենզիայի կասեցման և դադարեցման իրավական հիմքեր, որոնք գործող օրենսդրությամբ արդեն կիրառվում են հանրային մուլտիպլեքսի հեռարձակողների նկատմամբ։
➡️Նախագծով հստակեցվում են տեսալսողական հաղորդումների արգելքների հիմքերը, ինչպես նաև արգելվում է օտարերկրյա տեսալսողական ծրագրերով Հայաստանի Հանրապետության ներքաղաքական կյանքին միջամտող բովանդակության տարածումը։ Միաժամանակ, սահմանվում են ցանցային օպերատորների լիցենզիայի կասեցման և դադարեցման հստակ հիմքերն ու կիրառման մեխանիզմները, ինչպես նաև նախատեսվում է պատասխանատվություն՝ օրենքի խախտմամբ գործունեություն իրականացնելու դեպքում։
🔹Նիստի ընթացքում նախարար Հայրապետյանը պատասխանել է առաջարկվող փոփոխությունների շուրջ պատգամավորների բարձրացրած հարցերին։