A
A
Առգրավվել է հալյուցինոգեն սնկերով հարյուր փաթեթ (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինԹմրամիջոց ապօրինի պահելու և իրացնելու հերթական դեպքը Քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչության թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի բաժնի ծառայողները բացահայտեցին փետրվարի 6-ին։
Ժամը 15․40-ի սահմաններում Սիլիկյան թաղամասում նրանք ձերբակալեցին ու վարչություն տեղափոխեցին Երևան քաղաքի բնակիչ 26 և 38 տարեկան երկու տղամարդկանց։ 38-ամյա տղամարդու անձնական խուզարկությամբ հայտնաբերվեց մարխուանայի նմանվող զանգված, իսկ 26-ամյա տղամարդու խուզարկությամբ հալյուցինոգեն սնկերով լցված հարյուր փաթեթ, որոնց ընդհանուր քաշը մոտ 88 գրամ էր նաև դանակ-կռփազենք։ Կազմված փաստաթղթերն ուղարկվել են Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժին։ Տղամարդիկ կալանավորվել են։ Նախաքննությամբ հանգամանքները պարզվում են։