A
A
Սանիտարահիգիենիկ նորմերի խախտումներ՝ մանկապարտեզի խոհանոցում
Աջակցիր «Ա1+»-ինՍննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Լոռու մարզային կենտրոնի տեսուչները վերահսկողական միջոցառում են իրականացրել «Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Գյուլագարակ համայնքի Հոբարձի գյուղի մանկապարտեզ» ՀՈԱԿ-ի խոհանոցում և պարզել, որ այնտեղ խախտվել են օրենսդրությամբ սահմանված սանիտարահիգիենիկ նորմերը, մասնավորապես՝
► մանկապարտեզի խոհանոցի հատակը, պատերը, առաստաղը, դռները չեն ունեցել հարթ մակերես, գտնվել են ոչ նորոգ վիճակում,
► աշխատանքային մակերևույթները, սարքավորումները չեն պահվել նորոգ վիճակում, հնարավոր չի եղել դրանք հեշտությամբ մաքրել և ախտահանել,
► սննդի կառույցը չի ունեցել ձեռքերի լվացման համար նախատեսված լվացարան՝ ապահովված տաք և սառը ջրով, ախտահանման միջոցներով և չորացման հիգիենիկ սարքերով,
► առկա արհեստական օդափոխության համակարգը չի կանխել աղտոտված օդի ներթափանցումը,
► անձնակազմն ապահովված չի եղել հանդերձարանով: