Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Հարցազրույց Քաղաքականություն

Ադրբեջանն ակտիվ աշխատել է և երկաթգիծն իրենց կողմից հասցրել է մինչև Նռնաձոր․ Ա․Խառատյան (տեսանյութ)

«Որքան ինձ հայտնի է, «Ռուսական երկաթուղիներն» ունեն բավականին մեծ պարտքեր՝ 50 մլրդ դոլարն անցնող։ Գտնվելո՞ւ է այն գումարը, որ այստեղ վերանորոգում իրականացնեն։ Սա հարց է։ Բայց կարծես թե քաղաքական հայտարարություն կա, որ, այո, մենք հետաքրքրված ենք։ Հակառակ պարագայում հայկական կողմը կարող է երկաթուղու կառավարման կոնցենսիոն պայմանագիրը վերանայելու հարց դնել»,- «Ա1+»-ի հետ զրույցում ասաց «Ալիք մեդիա» կայքի հիմնադիր Արսեն Խառատյանը՝ անդրադառնալով ՌԴ պաշտոնյաների այն հայտարարություններին, թե պետք է վերականգնեն Հայաաստանի երկաթգծերի որոշ հատվածներ։

Հայկական երկաթուղին կոնցեսիոն կառավարման է հանձնված ռուսական երկաթուղուն։ Եվ հիմա, երբ ակտիվ գործընթացներ կան Մեղրիի երկաթգծի կառուցման և Հայաստանի ապաշրջափակման ուղղությամբ, ՀՀ իշխանությունները քանդված հատվածները վերականգնելու հարց են դրել ռուսական կողմի առջև։

ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը երեկ հայտարարել էր, թե «ՌԴ-ն սկսում է բանակցությունները երկաթուղու երկու հատվածների վերականգնման համար»։ Չվերականգնելու պարագայում, Արսեն Խառատյանի կարծիքով, ռուսական կողմը կարող է զրկվել հայկական երկաթուղու կառավարման իրավունքից։

Արսեն Խառատյանը նաև հիշեց, որ Մեղրիի երկագիծը քանդվել և Իրանին է վաճառվել Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի օրոք։ «Դա արվել է, որովհետև ասում էին, թե այս կոնֆլիկտը, այս ստատուս քվոն պիտի պահպանվի, և ենթակառուցվածքների վերագործարկման հույս ոչ մեկ թող չունենա»,- հավելեց նա։

Մանրամասները՝ տեսանյութում։