Ավանդույթի համաձայն` Կեչառիսի վանքի բակում
Աջակցիր «Ա1+»-ինԾաղկաձորի Կեչառիս վանական համալիրի բակը բազմամարդ էր։
Տեառնընդառաջի առիթով այստեղ էին եկել ընտանիքներ, երիտասարդ զույգեր, զբոսաշրջիկներ։
Խարույկի շուրջ հավաքվածները սպասում էին ամենաավանդական պահին՝ կրակի վրայով թռչելուն։
Խարույկի վրայով թռչելիս բարձրաձայնում էին ցանկություններ ու մաղթանքներ՝ խաղաղության, սիրո և ամուր ընտանիքների համար։
Շատերի համար սա պարզապես եկեղեցական տոն չէ, այլ ընտանեկան ավանդույթ, որն ամեն տարի կրկնվում է նույն վայրում։
Զույգերը ձեռք ձեռքի բռնած թռչում էին կրակի վրայով՝ հավատալով, որ այդպես իրենց երազանքները կկատարվեն։ Երեխաներն էլ ոգևորված հետևում էին։
Հիշեցնենք` փետրվարի 14-ին Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին նշելու է Տեառնընդառաջը` 40-օրյա մանուկ Հիսուսի` տաճարին ընծայման տոնը, որի սկիզբն ազդարարվում է փետրվարի 13-ի երեկոյան: