A
A
Կարինա Ակոպովա-Նիկիտա Ռախմանին զույգը ստացավ իրավունք` ազատ ծրագրին մասնակցելու
Աջակցիր «Ա1+»-ինԿարինա Ակոպովա-Նիկիտա Ռախմանին գեղասահքի սպորտային զույգը հաղթահարել է ձմեռային 25-րդ Օլիմպիական խաղերի որակավորման փուլը: Կարճ ծրագրում հայ գեղասահորդները փայլուն ելույթով վաստակել են 66.27 միավոր, ապահովել առնվազն 16-րդ հորիզոնականը և իրավունք ստացել մասնակցելու ազատ ծրագրին:
Ազատ ծրագիրը նախատեսված է փետրվարի 16-ին:
Հիշեցնենք` նրանք ելույթ են ունենում Արա Գեւորգյանի Արցախ ստեղծագործության ներքո։