Մենք կայուն 3-րդ տեղում ենք, Փաշինյանը՝ 1-ին, 2-րդ և 4-րդ ուժերը խնդիրներ ունեն․ Գ․Սիմոնյան (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ին«Քաղաքակրթական արժեհամակարգի մասին է խոսքը, որով դուք առանձնանում եք տարածաշրջանում։ Եվ իրենց ռազմաքաղաքական շահերը տանելու ձիրք եք ունենալու»,- «Ա1+»-ի հետ զրույցում ասաց «Հայաստանի շնորհապետական կուսակցության» նախագահ Գուրգեն Սիմոնյանը՝ անդրադառնալով ԱՄՆ-ի հետ մեր ռազմավարական գործընկերությանը, այդ երկրի կողմից մեզ միջուկային էներգետիկայի տեխնոլոգիաների հավանական տրամադրմանը, ռազմական դրոնների տրամադրմանն ու արհեստական բանականության ոլորտում համագործակցությանը։
Գուրգեն Սիմոնյանը գտնում է, որ տարածաշրջանում Հայաստանն իր արժեհամակարգով տարբերվում է Թուրքիայից և Ադրբեջանից, Իրանից և Ռուսաստանից, այդ պատճառով էլ ԱՄՆ-ը մեզ է վստահում այդ տեխնոլոգիաները։ Կա ևս մեկ խնդիր՝ այդպիսով ԱՄՆ-ը փորձում է թույլ չտալ, որ ենթակառուցվածքների վրա տարածաշրջանային երկրներները՝ Իրանը, Ադրբեջանը, Թուրքիան, ինչպես նաև Ռուսաստանն ու արաբական աշխարհը ունենան լիակատար վերահսկողություն։ Փորձում է Հայաստանի միջոցով ինքը վերահսկողություն սահմանել։
«Խաղադրույք ում վրա կատարես, որ վստահաբար քո ազգային շահերը տարածաշրջանում տանեն առաջ։ Չկա նմանը։ Դրա համար ուրիշներն են պետք, որ սեպի քաղաքականություն իրականացնեն՝ Իսրայել և Հայաստան։ Դրանք երկու կետ են, որոնց շնորհիվ ԱՄՆ-ը և հավաքական Արևմուտքը կվայելեն բարեկեցություն։ Ստամոքսի կռիվ է»,- հավելեց նա։
Մանրամասները՝ տեսանյութում։