Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

Հունիսի 8-ին բան չմնաց (տեսանյութ)

«Ուժեղ Հայաստան» կուսակցության փետրվարի 12-ի հայտարարությունից հետո, ըստ որի Սամվել Կարապետյանը կուսակցության վարչապետի թեկնածուն է, փոքրիկ խմբակի ներկայացուցիչները սկսել են ակտիվանալ ֆեյսբուքում՝ գրառումներ ու կարծիքներ հրապարակելով։ Այս մասին հայտարարել է փաստաբան Ռուբեն Մխիթարյանը։

Նրա խոսքով՝ պարզվում է՝ իրավաբանական գիտելիքներ ունենալու համար պարտադիր չէ սովորել իրավաբանական ֆակուլտետում, մագիստրատուրայում կամ փաստաբանական դպրոցում․ «բավական է ունենալ հեռախոս ու ֆեյսբուքով գրել, թե Սամվել Կարապետյանը չի կարող լինել ՀՀ վարչապետի թեկնածու»։

Մխիթարյանի գնահատմամբ՝ նման գրառումները «ստի, կեղծիքի և մանիպուլացիայի հերթական դրսևորում են»։ Նա հավելել է, որ իրավական որևէ խոչընդոտ չկա, և Սամվել Կարապետյանը կարող է և կլինի ՀՀ հաջորդ վարչապետը։