A
A
Դատախազությունը պահանջում է ՀՀԿ նախկին պատգամավոր Կարեն Ավագյանից հօգուտ ՀՀ-ի բռնագանձել 10 անշարժ գույք և դրամական միջոցներ
Աջակցիր «Ա1+»-ինՀակակոռուպցիոն դատարանը վարույթ է ընդունել Գլխավոր դատախազության՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ հերթական հայցադիմումը:
Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունը պահանջ է ներկայացրել դատարանին՝ ՀՀ Ազգային ժողովի «Հանրապետական» (ՀՀԿ) խմբակցության նախկին պատգամավոր Կարեն Ավագյանից հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել՝
Ø 10 անշարժ գույք, որից 3-ը գտնվում են Կենտրոն վարչական շրջանում.
Ø 12 միլիոն 718 հազար դրամ՝ որպես ապօրինի դրամական միջոցների մնացորդ և այլն:
Հանրային կապերի բաժին