Բացել լրահոսը Փակել լրահոսը
ոստիկան
A A
Պաշտոնական Հասարակություն

  Այսուհետ ՆԳ նախարարը կորոշի՝ ինչ հագնի ոստիկանը

Ոստիկանության ծառայողի հանդերձանքի  նկարագիրը եւ կրելու ժամկետները, ինչպես նաեւ  որակի եւ դիզայնի միասնական չափանիշները սահմանելու իրավասությունը կտրվի  Ներքին գործերի նախարարին: Նախկինում այդ լիազորությունը վերապահված էր Կառավարությանը:

Ներքին գործերի նախարարությունում մեկնարկած բարեփոխումների շրջանակներում իրականացված օրենսդրական վերանայումների արդյունքում  անհրաժեշտություն է առաջացել ուժը կորցրած ճանաչել  նախկին  որոշումը:

 Նախագիծը մշակվել է ՀՀ ներքին գործերի նախարարության կողմից, եւ պետական բյուջեում եկամուտների կամ ծախսերի փոփոխություններ չեն նախատեսվում։  Նախագիծը ներկայացնելու է ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը: Այս հարցը նշված է որպես չզեկուցվող: