A
A
Արտոնություն՝ 25․8 մլն դրամ մաքսատուրք չվճարելու համար
Աջակցիր «Ա1+»-ինԳազաբալոնների արտադրությամբ զբաղվող «ՌՍՎ ԿՈՄՊՈՏԵԽ» ընկերությանը արտոնություն կտրամադրվի: Ընկերությունը հայտ է ներկայացրել, որ իրենց արտոնություն տրամադրվի եւ Իրանից ներմուծված 350 մլն դրամի ապրանքների համար մաքսատուրք չվճարվի: Այն կազմում է 25․8 մլն դրամ։
Պոլիէթիլենը, էպոքսիդային խեժը, ալյումինային ձողերը, դետալները, փակաները չեն ներմուծվում ԵԱՏՄ անդամ-երկրներից, քանի որ չեն բավարարում ընկերության տեխնիկական պահանջներին։
Ի դեպ, գործունեությունն իրականացվելու է Լոռու մարզում։ Նախատեսվում է ստեղծել 6 նոր աշխատատեղ՝ 250 հազ դրամ միջին ամսական աշխատավարձով։