Բացել լրահոսը Փակել լրահոսը
photo_2026-02-19_09-01-33
A A
Պաշտոնական

Ապարանի, Արագածի, Սևանի, Ճամբարակի տարածաշրջաններում ձյուն է տեղում

Փետրվարի 19-ին՝ ժամը 9:00-ի դրությամբ, ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են: Ճանապարհների սպասարկման համար պատասխանատու կազմակերպությունները շարունակում են ավտոճանապարհների մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքները: 
 
Բքի պատճառով Սպիտակի ոլորանները փակ են միայն կցորդով տրանսպորտային միջոցների համար։
 
Ապարանի, Արագածի, Սևանի, Ճամբարակի տարածաշրջաններում ձյուն է տեղում, իսկ Գավառի, Արթիկի տարածաշրջաններում՝ ձնախառն անձրև։
 
Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է կցորդով տրանսպորտային միջոցների համար։
 
Հարգելի՛ վարորդներ, հորդորում ենք լինել ուշադիր, խստագույնս պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները և երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։