Վալերիյ Օսիպյանի գործն արդեն դատարանում է
Աջակցիր «Ա1+»-ինՀՀ նախկին ոստիկնապետ Վալերիյ Օսիպյանի եւ նրա կնոջ՝ Լուսինե Թադեւոսյանի վերաբերյալ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման պահանջով դատախազությունը դիմել է Հակակոռուպցիոն քաղաքացիական դատարան:
Գործը մակագրվել է դատավոր Կարապետ Բադալյանին:
Հիշեցնենք, որ ՀՀ գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունում ուսումնասիրվել էր ՀՀ նախկին ոստինակապետ Վալերիյ Օսիպյանին եւ նրա կնոջ՝ Լուսինե Թադեւոսյանին պատկանող գույքի օրինականությունը, որի արդյունքներով կազմվել է ամփոփագիր:
Դատախազությունը նրանց ծանուցագիր է ուղարկել մեկ ամսվա ընթացքում դատախազություն ներկայանալու եւ գործի նյութերին ծանոթանալու, ինչպես նաեւ դիրքորոշում եւ հայտարարագիր ներկայացնելու համար:
Հրապարակված տեղեկատվության մեջ չկան տվյալներ,ուստի դիմեցին դատախազություն։ Խոստացան պատասխանել ավելի ուշ։
Իսկ Վալերիյ Օսիպյանի ներկայացուցիչ, փաստաբան Կարեն Հակոբյանն «Ա1+»-ին հայտնեց, որ նախկին ոստիկանապետն ապօրինի գույք չունի, դատաքննության ընթացքում դա կապացուցեն: Իսկ թե ինչ գույքի կամ գույքերի մասին է խոսքը, փաստաբանը ձեռնպահ մնաց մեկնաբանություն տալուց: