Բացել լրահոսը Փակել լրահոսը
639683531_1297056955780987_4052728106193333680_n
A A
Պաշտոնական

Ամբերդ գյուղի բնակիչը տանիքում և նկուղում թմրամիջոց էր պահում

Քրեական ոստիկանության Արմավիրի մարզային վարչության ծառայողները փետրվարի 13-ին օպերատիվ տեղեկություններ էին ստացել, որ Ամբերդ գյուղի 61-ամյա բնակիչը պահում և օգտագործում է թմրամիջոց։
Նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում կատարված զննությամբ 61-ամյա տղամարդու տան տանիքում հայտնաբերվել է 3կգ 550 գրամ կանեփանման չորացված զանգված, իսկ նկուղում՝ թմրամիջոցի նմանվող զանգվածով 11 փաթեթ՝ ընդհանուր 120,8 գրամ քաշով:
Կատարվում է նախաքննություն: