Բացել լրահոսը Փակել լրահոսը
default (2)
A A
Պաշտոնական

Իսակովի պողոտայում այրվել է ավտոմեքենա. կա տուժած

Փետրվարի 19-ին ժամը 18:07-ին 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Իսակովի պողոտայում այրվում է ավտոմեքենա։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 18:18-ին, մարվել՝ 18:32-ին: Այրվել է «Daewoo» մակնիշի ավտոմեքենան։

Մեկ տուժած հոսպիտալացվել է բժշկական կենտրոն։