A
A
Կոնֆերենցիաների լիգա․ «Նոան» հաղթեց «ԱԶ Ալկմարին»
Աջակցիր «Ա1+»-ինՖուտբոլի Կոնֆերենցիաների լիգայի անցումային փլեյ-օֆֆ փուլի առաջին խաղում Հայաստանի չեմպիոն «Նոան» Երևանում 1:0 հաշվով առավելության հասավ նիդերլանդական «ԱԶ Ալկմարի» նկատմամբ։
Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» ստադիոնում կայացած խաղի միակ գոլը 53-րդ րոպեին տպավորիչ հարվածով խփեց Հայաստանի ազգային հավաքականի պաշտպան Հովհաննես Համբարձումյանը (տեսանյութ)։
Պատասխան հանդիպումը կկայանա փետրվարի 26-ին Նիդերլանդներում։ «Նոայի» ու «ԱԶ Ալկմարի» դիմակայության հաղթողը 1/8 եզրափակիչում մրցելու է կամ Աթենքի ԱԵԿ-ի (Հունաստան), կամ Պրահայի «Սպարտայի» (Չեխիա) հետ։
«Նոան» առաջին հայկական ակումբն է, որը խաղաց եվրագավաթների փլեյ-օֆֆում։