Բացել լրահոսը Փակել լրահոսը
photo_2026-02-20_09-09-33
A A
Պաշտոնական

Ճամբարակի, Սևանի, Սիսիանի, Գորիսի և Աշոցքի տարածաշրջաններում տեղ-տեղ մերկասառույց է

Փետրվարի 20-ին՝ ժամը 9:00-ի դրությամբ, ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են: Ճանապարհների սպասարկման համար պատասխանատու կազմակերպությունները շարունակում են ավտոճանապարհների մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքները: 
 
Ջերմուկի խաչմերուկից մինչև Գորայք ճանապարհը և Վարդենյաց լեռնանցքը փակ են կցորդով տրանսպորտային միջոցների համար։
 
Ճամբարակի, Սևանի, Սիսիանի, Գորիսի և Աշոցքի տարածաշրջաններում տեղ-տեղ մերկասառույց է։
 
Հարգելի՛ վարորդներ, հորդորում ենք լինել ուշադիր, խստագույնս պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները և երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։