Բացել լրահոսը Փակել լրահոսը
ՀՅԴ-պաշտոնական-լոգո-զինանշան-2-1024x576-1
A A
Պաշտոնական

Տեղի է ունեցել ՀՅ Դաշնակցության ղեկավար մարմինների ընդլայնված խորհրդաժողով

ՀՅԴ Բյուրոյի հրավերով փետրվարի 19-20-ին Երեւանում տեղի ունեցավ ՀՅ Դաշնակցության ղեկավար մարմինների ընդլայնված խորհրդաժողով’ մասնակցությամբ ավելի քան 20 երկրների ՀՅԴ կազմակերպական կառույցների ներկայացուցիչների։

Խորհրդաժողովում հանգամանալի քննարկվեցին աշխարհասփյուռ հայության եւ հայոց պետականության առջեւ ծառացած հիմնախնդիրներն ու մարտահրավերները, այդ ուղղությամբ համակարգված, ցանցային աշխատանքների իրականացման հարցերը։

Առանձնահատուկ շեշտվեց ազգային ինքնության, ազգային արժեքների, արցախահայության իրավունքների պաշտպանության եւ մեր պետականության անվտանգային մարտահրավերների ու սպառնալիքների դիմագրավման գործում հետեւողական եւ միասնական ուժերով բոլոր ճակատներում աշխատանքները շարունակելու կարեւորությունը։

 

ՀՅԴ Բյուրո