Բացել լրահոսը Փակել լրահոսը
Գագիկ Բեգլարյան
A A
Քաղաքականություն

Գագիկ Բեգլարյանի գործով առաջին նիստը՝ փետրվարի 25-ին

Հակակոռուպցիոն քաղաքացիական դատարանում 3 գործ է քննվում ընդդեմ Երեւանի նախկին քաղաքապետ, Տրանսպորտի եւ կապի նախկին նախարար Գագիկ Բեգլարյանի:

8 անշարժ գույք, 636 միլիոն դրամ եւ 1 իրավաբանական անձում մասնակցություն, այս հացադիմումը դատարան է մուտքագրվել նախորդ տարվա նոյեմբեր ամսին:

Դատավոր Լիլի Դրմեյանը գործով առաջին դատական նիստ է նշանակել փետրվարի 25-ին:

Գագիկ Բեգլարյանի եւ նրանց հետ փոխկապակցված մյուս անձանց գործով հայցը շարունակվում է քննվել դեռ 2022 թ-ից: Դատախազությունը պահանջում է բռնագանձել ապօրինի ծագում ունեցող 16.8 մլրդ դրամ արժեքով գույքը: Գործը մակագրել է դատավոր Նարինե Ավագյանին:

Դատավորի վարույթում է նաեւ նախորդ տարվա սեպտեմբեր ամսին Երեւան քաղաքի Կենտրոն եւ Նորք Մարաշ վարչական շրջանների դատախազության ներկայացրած հայցը՝ ընդդեմ Գագիկ Բեգլարյանի: Դատախազությունը պահանջում է բռնագանձել 76 մլն 822 հազար 643 դրամ:

Դատարանը այս գործով որոշել է ապացուցման պարտականությունը բաշխելու մասին հարցը: