Բացել լրահոսը Փակել լրահոսը
photo_2026-02-21_20-55-02
A A
Պաշտոնական

Կանխվել է հրդեհի տարածումը

Փետրվարի 21-ին, ժամը 17։16-ին 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գոգավան բնակավայրի անցակետի մոտակայքում այրվում է խոտածածկույթ։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Հրդեհի ծավալից ելնելով, ներգրավվել են ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից մի քանի մարտական հաշվարկ և տեղի բնակիչներ։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 19։25-ին, մարվել՝ 19։31-ին։ 

Օպերատիվ գործողությունների արդյունքում հնարավոր է եղել կանխել հրդեհի տարածումը հարակից բնակավայրեր։ Այրվել է խոտածածկույթ։