Բացել լրահոսը Փակել լրահոսը
b67529d5-8749-4d58-a19a-d91b2d567072
A A
Պաշտոնական

Երկրաշարժ Մասիս քաղաքից 10 կմ հարավ-արևելք

Սույն թվականի փետրվարի 24-ին` տեղական ժամանակով ժամը 05:33-ին (Գրինվիչի ժամանակով` ժամը 01։33-ին) ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 40.02⁰և արևելյան երկայնության  44․54⁰ աշխարհագրական կոորդինատներով Հայաստան Մասիս քաղաքից 10 կմ հարավ-արևելք, օջախի 10 կմ խորությամբ 2.2 մագնիտուդով երկրաշարժ:

Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 2-3 բալ ․ավերածություններ չկան։

Երկրաշարժը զգացվել է Մասիս քաղաքում, Մխչյան և Դվին գյուղերում՝ 2-3 բալ ուժգնությամբ: