A
A
Սուրեն Պապիկյանը հանդիպել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանի հետ (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը հանդիպել է Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Մասուդ Փեզեշքիանի հետ:
Այդ մասին հայտնում են ՊՆ-ից։
Նախարար Պապիկյանն Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանին է փոխանցել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի ջերմ ողջույնը։
Հանդիպման ընթացքում կողմերն ընդգծել են Հայաստանի և Իրանի միջև բարձր մակարդակի հարաբերությունների շարունակական զարգացման, ինչպես նաև տարածաշրջանում խաղաղության և կայունության ամրապնդման կարևորությունն ու անհրաժեշտությունը:
Քննարկվել են Հայաստան-Իրան համագործակցությանը, այդ թվում՝ պաշտպանության ոլորտում փոխգործակցությանը վերաբերող հարցեր: Նախարար Պապիկյանն ընդգծել է Իրանի շուրջ ստեղծված իրավիճակի՝ դիվանագիտական ճանապարհով լուծման անհրաժեշտությունը:
Զրուցակիցները մտքեր են փոխանակել նաև միջազգային և տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցերի վերաբերյալ։