Բացել լրահոսը Փակել լրահոսը
Սրբուհի Գալյան
A A
Քաղաքականություն

Սահմանադրական բարեփոխումների խորհուրդը քննարկել է ԱԺ-ին և ՏԻՄ-երին վերաբերող կարգավորումները

Սահմանադրական բարեփոխումների խորհուրդն արտագնա նիստ է անցկացրել։ Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում հայտնել է Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը։

«Արտագնա նիստի ընթացքում Սահմանադրական բարեփոխումների խորհրդի անդամների հետ քննարկել ենք Ազգային ժողովին վերաբերող սահմանադրական կարգավորումները և ՏԻՄ-երին վերաբերող կարգավորումները»,- գրել է Գալյանը։

Նախարարը հայտնել է, որ հանրային քննարկման ձևաչափով հանդիպել են նաև մարզային ՀԿ-ների և ԲՈւՀ-երի ներկայացուցիչներին` լսել նրանց կարծիքներն ու առաջարկությունները նոր Սահմանադրության վերաբերյալ: