A
A
Ալի Լարիջանիի հետ հանդիպմանն անդրադարձել ենք նաև Հայաստանի և Իրանի շուրջ ստեղծված անվտանգային միջավայրին․ Պապիկյան
Աջակցիր «Ա1+»-ինՊաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը հայտնում է․
Փետրվարի 25-ին հանդիպել եմ ԻԻՀ ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղար Ալի Լարիջանիի հետ։
Հանդիպման ընթացքում քննարկել ենք տարածաշրջանային անվտանգությանն ու կայունությանը, ինչպես նաև Հայաստան-Իրան երկկողմ համագործակցության ընթացքին ու զարգացման հեռանկարներին առնչվող հարցեր։
Կարևորել եմ Իրանի շուրջ ստեղծված իրավիճակը դիվանագիտական ճանապարհով լուծելու անհրաժեշտությունը։
Անդրադարձել ենք նաև Հայաստանի և Իրանի շուրջ ստեղծված անվտանգային միջավայրին: